A
A
Նաիրիտցիները մեկ ամսվա աշխատավարձ ստացան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երեկ ստացել են ընդամենը մեկ ամսվա աշխատավարձը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ»-ի Արհկոմի նախագահ Հրաչյա Թադեւոսյանը։ Տնօրինությունը այս կերպ է արձագանքել նրանց բողոքին։
Ապրիլի 29-ին «Նաիրիտի» աշխատակիցները երթով հասել էին Նախագահական՝ պահանջելով իրենց 11 տարվա աշխատավարձը։
Աշխատակիցները մեկ աշխատավարձ էլ կստանան մայիս ամսվա վերջին։
Քիմիական երբեմնի հսկա «Նաիրիտ»-ը արդեն 3 տարի է մատնված է պարապուրդի։ Միայն բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո են նրանք ստանում մեկ կամ երկու ամսվա աշխատավարձ։