A
A
Նկատվում է գնաճ
2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գների վիճակագրությունը Հայաստանում ունեցել է հետևյալ տեսքը՝հունվարին գրանցվել է 2.9% գնաճ , փետրվարին նվազում 0.4 % ,մարտին՝ գնաճ 0.4 %, ապրիլին նվազում՝ 0.1 %:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս տվյալները ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
«Ընդհանուր առմամբ այս 4 ամիսներին մենք ունեցել ենք 2.8 % գնաճ»,-նշեց նա։
Համեմատելով անցած տարվա հունվար-ապրիլ ամիսների վիճակագրական տվյալները՝Գուրգեն Մարտիիոսյանը նկատեց.«Այս տարի սպառողական շուկայում գրանցվել է գնաճ 3.2 %-ով»։
Հիմնականում աճել են գյուղմթերքի գները։
Ի դեպ, ԱՊՀ երկրների շարքում ամենաբարձր գնաճը այս տարի գրանցվել է Բելառուսում։