Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճգնաժամն ազդել է վաճառքի վրա (տեսանյութ)

Տնտեսություն
a086e34d8031155237cc4955dc5f2538

«Շինարարություն եւ ինտերիեր 2013» 6-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մասնակիցներն արձանագրում են՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով շինանյութի վաճառքի ծավալները նվազել են։

«Եթե տնտեսությունը այդքան աճ չի ապրում, նույն ձեւով մենք ենք»,-նշեց «Արեգ» ընկերության փոխտնօրեն Մամիկոն Մելքոնյանը ։ Այնուամենայնիվ, ըստ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի, 2012 թ ին շինարության ոլորտում որոշակի աճ է արձանագրվել. «Ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, որովհետեւ այն ունեցել է լուրջ դերակատարում եւ պետք է վերականգնել ՀՆԱ-ի կառուցվածքում նրա նախկին դիրքերը»։

Ցուցահանդեսին մասնակցում էր 150 կազմակերպություն։