Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղիքային վարակ՝ խմելու ջրից

Պաշտոնական
3f7b0e52e1f31f8930fa817d6d0bde8d

Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի Արգել համայնքում բնակչության շրջանում արձանագրվում են աղեստամոքսային գանգատներով դեպքեր։

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությանը։

Տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ մայիսի 6-ին Արգելի առողջության կենտրոն է դիմել 1 հիվանդ: Իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդության դեպքեր արձանագրվել են համայնքի տարբեր թաղամասերում` առանց տարիքային առնաձնահատկությունների, սակայն հիվանդների 70% -ը 0-14 տարեկան երեխաներ են: Խմելու ջրի լաբորատոր հետազոտություններն ընթացքում են:

Մայիսի 7-ի դրությամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված է 3 հիվանդ, «Նաիրիի» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում` 1: Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, ունեն առողջացման դրական շարժընթաց:

Հիմք ընդունելով իրականացված հետազոտութունների արդյունքները Արգել համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդության դեպքերի հավանական աղբյուրը համարվում է խմելու ջուրը:

Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով իրականացվում են ներքոհիշյալ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները` անջատվել է ոռոգման ջրի համակարգը, իրականացվում են խմելու ջրի վարակազերծման աշխատանքներ, իրականացվում է խմելու ջրի համակարգի վթարների ակտիվ հայտնաբերում, խստացվել է հսկողությունը խմելու ջրի համակարգի նկատմամբ, նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով իրականացվում է բակային համայց, որի արդյունքում հայտնաբերվել է մեկ հիվանդ և տեղափոխվել Նորք ինֆեկցիոն հիվանդանոց, հիվանդների նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում, մանրէաբանական հետազոտությունների համար` ինչպես կասկածելի հիվանդներից, այնպես էլ խմելու ջրի համակարգից իրականացվել են նմուշառումներ, բնակչությանն ապահովվել է ախտահանիչ նյութեր, բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: Աշխատանքները շարունակվում են: