Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը տուգանում է անդորրը խախտողներին

Պաշտոնական
6159a81e739b1f1c7f51f88b4838d6e4

Մայիսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում արձանագրվել է հրագործական արտադրատեսակների օգտագործման 3 դեպք, և իրավախախտում թույլ տված երեք անձանց նկատմամբ կազմվել են վարչական արձանագորություններ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ի գիշերը, Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել էին հրավառություններ, ինչի հետևանքով խախտվել էր բնակիչների հանգիստն ու անդորրը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն էր կազմվել համակեցության կանոնները խախտած 16 անձանց նկատմամբ:
Վարչական պատասխանատվության են ենթարկվել 2 անձ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, 2-ը՝ Արաբկիրի, 3-ը՝ Նոր Նորքի և Ավանի, 2-ը՝ Շենգավիթի, 3-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 2-ը՝ Աջափնյակ-Դավթաշեն և 2-ը Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջաններում հրավառություն իրականացնելու համար:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։