Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պյատախինին նշանակեց տնօրեն Հայաստանում

Տնտեսություն
a4a8a6b37e38dfb1f03d6c3e21679423


«ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մասը կազմող «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր Տնօրենի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Պյատախինը: Իր պարտականություններն Անդրեյ Պյատախինը կստանձնի 2013 թվականի հունիս ամսից:
 
Մեկնաբանելով նշանակումը` «ՎիմպելԿոմ Լտդ.» ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կռոմսկին նշեց. «Մենք ուրախ ենք, որ Անդրեյը որոշում ընդունեց գլխավորել «ՎիմպելԿոմ»-ի դուստր ձեռնարկությունը Հայաստանում: Մեր ընկերությունում նա 12 տարի շարունակ աշխատել է տարբեր պաշտոններում, և նրա ղեկավարած բոլոր  ուղղություններում մեծ հաջողություններ են գրանցվել: Համոզված եմ, որ  «ԱրմենՏել» ընկերության թիմում նման լուրջ համալրումը կօգնի տեղական բիզնեսին բարելավել իր դիրքերը»:
 

Նշենք, որ 2013 թ. հունվարից «ԱրմեՏել» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր  ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանը: