Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սփյուռքահայերն այցելել են զորամասեր

Պաշտոնական
5b48bff29e3270409a7884febc0b8879

Օրերս ՊԲ հրամանատարության աջակցությամբ, բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակներում, կազմակերպվեց "Դեպի Հայք" հիմնադրամի միջոցով ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած շուրջ 30 սփյուռքահայ ուսանողների այցը երկրի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը: Սփյուռքի տարբեր անկյուններից ժամանած մեր հայրենակիցները եղան նաև հայ-ադրբեջանական շփման գծում և ծանոթացան մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին:

Մայիսյան հաղթանակներին նվիրված նման այցեր կազմակերպվեցին նաև առաջնագծի այլ հատվածներում, որոնցում ներգրավվեցին հանրապետության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:


ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն