A
A
Արտգործնախարարը կստանձի նախագահությունը
Մայիսի 15-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը:Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունը։