Գազի գինը՝ քաղաքական խնդիր
«Գազի գնի քաղաքականությունը քաղաքական խնդիր է, որով ՌԴ-ի ու ՀՀ-ի նախագահներն են զբաղվում»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Հետո էլ հավելեց. «Եթե ՌԴ-ն ու ՀՀ-ն ռազմավարական գործընկերներ են, ապա ՀՀ-ն չպիտի դիտվի որպես տարածք, այլ ինքնաբավ երկիր: Դրա համար պիտի գազը ստանանք այն սակագնով, որ նպաստի մեր տնտեսական քաղաքականությանը»:
Հիշեցնենք, որ երեկ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ վերանայել 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի սակագինը՝ նախկին 132 000 դրամի փոխարեն դարձնել 221 000 դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով