Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ «Սպայկա» ընկերությունում (տեսանյութ)

Պաշտոնական
8d99e4ce4b1d7c0c39508ad9d141ad7e

Մայիսի 15-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «3-րդ» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են մեկնել ԳԾՊԾ օղակը, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի երկրորդ մարտական հաշվարկը:

Դեպքի վայրում են գտնվում ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գ-տ Հ.Եմիշյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՕԿՎ ՃԿԿ պետ-ՕԿՎ պետի տեղակալ փ/ծ գ-տ Հ.Խանգելդյանը, ԵՓՎ պետ փ/ծ գ-տ Մ.Ղազարյանը, ԵՓՎ պետի տեղակալ փ/ծ փ/գ-տ Դ.Մարտիրոսյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գ-տ Պ.Գյոզալյանը:

Օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ և երկու ավտոսանդուղք:Դեպքի վայր է մեկնել «Նաիրիտ» ՓԲԸ-ի պահպանության ՀՀՋ-ից մեկ մարտական հաշվարկ`փրփրահեղուկով:

Նախնական տվյալներով այրվում է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, 2 փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար և փրկարար, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

 

Որոնողափրկարարական աշխատանքներ Լիճք գյուղի մոտակայքում

Մայիսի 15-ին, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ՝ Ա.Սամվելյանը, ժամը 13.00-ի սահմաններում, Լիճք գյուղի մոտակայքում գտնվող ամառանոցից դուրս է եկել մոտակա սարը և չի վերադարձել:

Որոնողափրկարարական աշխատանքների են մեկնել 21 հրշեջ-փրկարար: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Ջրափրկարարները օգնել են քաղաքացիներին

Մայիսի 15-ին, ժամը 18.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճում՝ Ծովազարդ գյուղի ուղղությամբ, ուժեղ քամու պատճառով նավակը չի կարողանում մոտենալ ափին, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի ջրափրկարարների խումբը:

Տեղում պարզվել է, որ նավակը գտնվում է լողափից մոտ 60 մ հեռավորության վրա:

Ջրափրկարարները, գյուղացիների հետ համատեղ ուժերով, ափ են դուրս բերել նավակը և ձկնորսներ՝ 1986թ. ծնված Միսակ Նազարյանին և 1984թ. ծնված Կորյուն Հովսեփյանին:

Քաղաքացին լիճն էր ընկել

Մայիսի 15-ին, ժամը 13.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Քանաքեռ ՀԷԿ»-ի լիճն է ընկել քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1957թ. ծնված Մ.Ավակիմյանն ինքնուրույն դուրս է եկել լճից:


ԱԻՆ լրատվություն