Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը այցելեց Ծածկած շուկա

Պաշտոնական
729b9965dc7cc59fa4e7f341de6bc653

Ազգային ժողովի հարցուպատասխանից անմիջապես հետո ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը երեկ այցելել է Ծածկած շուկայի շինհրապարակ` տեղում շինմոնտաժային աշխատանքների ներկա իրավիճակին ծանոթանալու համար: Նախարար Ս. Թադեւոսյանը եւս մեկ անգամ շինհրապարակում համոզվեց, որ շուկայի վերգետնյա հատվածում շինմոնտաժային աշխատանքներ չեն իրականացվում:

Քաղաքաշինական պետական տեսչության պետ Ս. Հայրապետյանի հավաստամբ Ծածկած շուկայի շինաշխատանքները մշտապես տեսչության ուշադրության կենտրոնում են:

Հիշեցնենք, որ երեկվա Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի պնդման, թե այս պահին դադարեցված են Ծածկած շուկայի վերգետնյա հատվածի շինմոնտաժային աշխատանքները` ԱԺ պատգամավոր Զարուհի Փաստանջյանը ցանկություն հայտնեց նիստից հետո նախարարի հետ այցելել շինհրապարակ:

Այս մասին հայտնում է Նախարարության մամլո ծառայությունը։