Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Լիտվայի դեսպանին

Պաշտոնական
c0692cd3e00c82d66475929476b0da13

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասը (նստավայրը՝ ք. Երևան):

Շնորհավորելով դեսպանին այս պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթելով հաջողություններ՝ փոխարտգործնախարար Մնացականյանը նշեց, որ երկկողմ հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ կապերի զարգացման հեռանկարներին, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, ինչպես նաև ընթացիկ տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին։ Քննարկվեցին նաև առևտրատնտեսական ու մշակութային կապերի ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պետրիկասը նշեց, որ իր գործունեությամբ կփորձի աջակցել Հայաստանի և Լիտվայի միջև տարբեր հարթակներում համակողմանի համագործակցության առավել ընդլայնմանը՝ կարևորելով նաև փոխգործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում։