Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սանչեսը կփոխարինի Տոլոսային

Պաշտոնական
e455e39c1ec8e27065a92c9d71e74550

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսին, ով այդ պաշտոնում փոխարինում է առաքելությունն ավարտած Գիերմո Տոլոսային: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Թերեզա Դաբան Սանչեսին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վարչապետը հույս է հայտնել, որ տիկին Սանչեսը կհաջողի իր առաջիկա գործունեության մեջ և կնպաստի ԱՄՀ-ի հետ փոխգործակցության զարգացմանը, ամրապնդմանը և համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:

Այնուհետև, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: