Առողջապահության նախարարն էլ է գնում Ղարաբաղ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 8-ին կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, վարչապետի հետ, ինչպես նաև ԼՂՀ առողջապահության նախարարությունում:
Կարևորելով առողջապահության ոլորտում համագործակցությունը` քննարկվելու են հարցերի լայն շրջանակներ: Մասնավորապես ներկայացվելու է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգի առաջիկա 5 տարիների զարգացման հայեցակարգը, կքննարկվեն դրան առնչվող հարցերը, ինչպես նաև տարբեր ոլորտներում` բժշկական կազմակերպությունների արդիականացում, դեղորայքային քաղաքականություն, մոր և մանկան առողջություն, սանիտարահամաճարակային անվտանգություն և այլն, փոխգործակցության մանրամասները։
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։