Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետական հիվանդանոց է կառուցվում

Պաշտոնական
916b2468ceaa77122b197cbaabc5f663

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ ու տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:

Երկրի ղեկավարը կարեւորել է առողջապահական այս օբյեկտի շինարարության որակի ապահովումը` միաժամանակ նշելով շահագործման հանձնելու ժամկետների պահպանման անհրաժեշտությունը:

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, պաշտոնատար այլ անձինք: