Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նշանակումներ ՊՆ-ում

Պաշտոնական
b169971b6018fec738386583f5ebcd33

Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրել է ստորագրել։ Ըստ Նախագաի կայքում տեղադրված հրամանագրերի՝ գնդապետ Հենրիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար,
Սերժ Սարգսյանի այլ հրամանագրերով, գնդապետ Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Կամո Քոչունցը, ով ազատվել է ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգվել է հինգ տարի ժամկետով: