Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հակոբյանը հանդիպել է Օ. Պավլյուկին

Պաշտոնական
2e849a47f648e7654a5cd6ac9af5ef25

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀ Ազգային Ժողովում հանդիպել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օ. Պավլյուկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող հարցեր:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ներկայացրել է այդ խնդրի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել այդ խնդրի կարգավորման հարցում եվրոպական կառույցների կողմից հաճախակի կրկնվող երկակի ստանդարտների դրսեւորման վերաբերյալ:

Այս մասին հայտնում է «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայությունը։