Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանուշ Հակոբյանը մասնակցել է համաժողովի

Պաշտոնական
3dd9715dc05e5d3850b109a1a28862a0

Արտերկրի ֆրանսիացիների հարցերի լիազոր նախարար Էլեն Կոնվեյ-Մուղեի հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Ֆրանսիայում «Արտերկրում հաստատված ազգային համայնքներին նվիրված նախարարական համաժողովին»։

Ըստ Սփյուռքի նախարարության մամլո ծառայության՝ մասնակիցները քննարկել են իրենց երկրների քաղաքական, տնտեսական կյանքում սփյուռքի ներգրավվածության աստիճանը, հայրենիքում վերջիններիս ընտրելու իրավունքին, ու համապատասխան օրենսդրության բարելավմանը:

Համաժողովից հետո նախարարը մեկնել է Մարսել` մասնակցելու ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպված երեկույթին, որի պատվավոր հյուրերն են Օմար Շերիֆն ու Ժակի Ներսիսյանը: Նախարարի հետ համաժողովին մասնակցեց և Մարսել ուղեկցեց Ֆրանսիայի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: