Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրանսիլվանիայում նշել են Գ. Լուսավորչի տոնը

Պաշտոնական
c2b2cee68069c2c1512a44293eeb1ed9

Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանն այցելել է Տրանսիլվանիա` մասնակցելու Գեռլա քաղաքի օրերին: Գեռլա քաղաքի օրերը ավանդական տոնակատարություն է, որ արդեն 15 տարուց ի վեր կազմակերպվում է տեղական իշխանությունների կողմից եւ համընկնում Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնին: Անցյալ տարի Իջեւանի հետ բարեկամության համաձայնագիր կնքելուց հետո քաղաքային իշխանությունները քաղաքապետ Մարիուս Սաբոյի նախաձեռնությամբ որոշեցին այսուհետեւ պաշտոնապես միացնել զույգ տոները եւ հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնը հայտարարել քաղաքի օրերի մեկնարկ:

Միջոցառմանը ներկա էին Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Հորեա Ույորեանուն, Գեռլայի հետ եղբայրացած ֆրանսիական, իտալական, գերմանական, պորտուգալական եւ լեհական քաղաքների պատվիրակներ, իսկ Իջեւան քաղաքը ներկայացնում էր Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։