A
A
Ի՞նչ է այրվել Մարտիրոս Սարյանի տանը (տեսանյութ)
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել գիշերը տեղի ունեցած հրդեհի մասին։
Այսօր կեսգիշերին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հարակից Սարյանների ընտանիքին պատկանող բնակարանում տեղի է ունեցել հոսանքալարերի կարճ միացում: Հրշեջ ծառայության օպերատիվ աշխատանքի արդյունքում անմիջապես վթարը տեղայնացվել է և կանխվել է հրդեհի բռնկումը:
Մարդկային և նյութական վնասներ չկան:
Այս պահին ճշտվում են վթարի պատճառները:
Հիշեցնենք, որ ներկայում թանգարանում ընթանում են հիմնավոր վերանորոգման աշխատանքներ, ինչի կապակցությամբ մշակութային արժեք ներկայացնող բոլոր իրերը տեղափոխված են և գտնվում են ապահով վայրում:
Իսկ տեսանյութում այն մասին, թե ինչ վիճակում էր թանգարանն առավոտյան: