Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր կանգառասրահներ են տեղադրվել

Հասարակություն
00dded317e51cb302a397bbf730a265f

Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցը Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգված առաջին փողոցն է: Արմենակյան փողոցը երկար տարիներ հիմնական նորոգման չէր ենթարկվել: Գործընթացը սահմանափակվել էր մասնակի կամ փոսային նորոգումներով:

Փողոցի ամբողջական ասֆալտապատումն ավարտվել է մայիսի սկզբին: Մինչ այդ անցկացվել է 575 գծամետր ոռոգման նոր ջրագիծ, որի անհրաժեշտությունը նույնպես զգացվում էր տարիներ շարունակ: Փողոցի տեսքը ամբողջացրել են վարչական շրջանի միջոցներով տեղադրված նոր ու ժամանակակից երեք կանգառասրահները:

Այս մասին փոխանցում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։