Գայլերը, կատուն եւ վարարած գետը (տեսանյութ)
Գայլերը ոչխարներ են հոշոտել
Հունիսի 19-ին, ժամը 17.29-ին Լոռու մարզի Աքորի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ սույն թվականի հունիսի 15-ին ժամը 24.00-ից մինչև ժամը 01.00-ն Մ.Մխալյանին պատկանող անասնագոմում գայլերը հոշոտել են 13 գլուխ ոչխար:
Գետը վարարել է
Հունիսի 19-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղոռղովա գետը վարարել է և լցվել Գյումրի քաղաքի Հ. Պողոսյան փողոցի մի շարք տներ:
Դեպքի վայր է մեկնել Շիրակի ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գետի վարանման պատճառով ջուրը մոտ 90 սմ բարձրությամբ լցվել է թիվ 2, 4, 6, 8, 10, 12 տների նկուղները:
Վնասի չափերը ճշգրտվում են:
Կատվին անվնաս դուրս են բերել վերելակի հորանից
Հունիսի 19-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի մուտքում կատուն ընկել է վերելակի հորանը. անհրաժշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:
Ժամը 15.10-ին փրկարարները կատվին դուրս են բերել վերելակի հորանից: