Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոսիա»-ի հարեւանությամբ մթերային խանութն այրվել է

Հասարակություն
2da0f88d3f809672234be35d62d008d8

Հունիսի 21-ին, ժամը 02.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծաղկաձոր քաղաքի «Ռոսիա» հյուրանոցային համալիրի մոտակայքում գտնվող 5 հարկանի շենքի 1-ին հարկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ.Մագիստրոսի փողոցի թիվ 2 շենքի 1-ին հարկում գտնվող մթերային խանութում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.17-ին, մարվել՝ 04.15-ին: Այրվել է Է. Խամիլյանին պատկանող մթերային խանութը՝ գույքով (12 քմ) և շենքի հետնամասում գտնվող Ա. Սահակյանին պատկանող պահեստի փայտյա կառուցատարրերը (8 քմ):