Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրի սակագինը նվազեց 3 դրամ 803 լումայով (տեսանյութ)

Հասարակություն
3f7b0e52e1f31f8930fa817d6d0bde8d

Երեւանում ջրի սակագինը կնվազի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ որոշեց սահմանել «Երևան-Ջուր» ընկերության սպառողների խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները։

Ջրօգտագործողները օգտագործված 1 խմ ջրի դիմաց կվճարեն 170 դրամ 256 լումա։

Հանձնաժողովը սահմանել է. սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուց¬ման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170.256 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` գործող 174,059 դրամ/խմ -ի փոխարեն:

Որոշումն ուժի մեջ կտնի հուլիսի 21-ից։