«Հրապարակը վերակառուցելով՝ ցանկանում են փողեր լվանալ» (տեսանյութ)
Հանրապետության հրապարակի վերակառուցումն ու արդիականացումը փողեր լվանալու հերթական միջոցառումն է լինելու։ Այսօր անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված ճարտարապետական բաց մրցույթին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Ստյոպա Սաֆարյանն ու Դավիթ Սանասարյանը։
«Մի տեսակ մոլուցք եմ նկատում, որ ուղղակի կամ դա փողեր լվանալու հերթական միջոցառումն է լինելու, կամ միգուցե որոշ մարդկանց համար պատմության մեջ մնալու, ճարտարապետ Ալեքսանդր Թամանայանի հետ միասին, մի տեղ նկարված լինելու ցանկություն է: 4.5մլն դրամ մրցույթի համար ծախսելը անիմաստ եմ համարում, երբ Երևան քաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի»,-ասաց ավագանու անդամ Սյտոպա Սաֆարյանը, հավելելով, որ ինքն այս երկու հանգամանքը հաշվի առենլով, դեմ է հրապարակի վերակառուցմանը։
Դավիթ Սանասարյանն էլ նշեց, որ եթե Երևանի քաղաքապետարանը մտածում է Հանրապետության հրապարակի մասին, ապա պետք է հրապարակի շրջակայքում անճաշակ շենքեր չլինեն։
«Հրապարակն ավելի մեծ կտոր է, ավելի մեծ փող կարելի է աշխատել։ Հրապարակը պատմամշակութային հուշարձան է և որևէ կերպ այն փոփոխել չի կարելի»,-ասաց Դավիթ Սանասարյանը։