Ֆորումի արդյունքում՝ կտրուկ փոփոխություններ (տեսանյութ)
Առաջիկա 2 օրերին երեւանցիները հնարավորություն ունեն ծանթանալու ՏՀՏ բոլոր նոր լուծումների: Այսօր Երեւանում մեկնարկեց ամենամյա 6-րդ Դիջիթեք ֆորումը։
Վարչապետ Տիգրա Սարգսյանը հայտարարեց, թե ՏՏ ոլորտում Հյաստանի նվաճումներն ակնառու են. «Դա է վկայում նաեւ այն, որ համաշխարհային բրենդերը, տարածաշրջանում նախապատվություն են տալիս հենց Հայաստանի հանրապետությանը եւ այստեղ են տեղակայվում նրանց տարածաշրջանային կենտրոնները»։
«Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» խորագիրը կրող ֆորումին այս տարի մասնակցում են 62 կազմակերպություն, որից 43-ը տեղական են։
Իսկ կազմակերպիչը՝ Ինֆորմացիոն Տեխնոլոգիոների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն վստահեցնում է, որ ֆորումը կտրուկ փոփոխություններ կհանգեցնի նաեւ երկրի տնտեսական ոլորտում։
«Եթե 6 տարի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանքի 80%-ն էր արտահանվում, իսկ 20%-ը սպառվում էր ներքին շուկայում, ապա այսօր արդեն արտահանվում է շուրջ 60%-ը, իսկ 40%-ը սպառվում է ներքին շուկայում»,- նշեց նա:
Նշենք, որ ֆորումին գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ տեխնոլոգիական լուծումներին` տրանսպորտային հոսքերի կառավարման համակարգեր, ձեռնարկությունների և հաճախորդների կառավարման համակարգեր, call կենտրոններ և հեռախոսային նորագույն լուծումներ, կոմունալ վճարումների իրականացման համակարգեր, դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգեր, 3D համակարգեր, ինչպես նաև պետական գործակալությունների կողմից ներկայացվող էլեկտրոնային ծառայությունները և այլն: