Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անորոշ զբաղմունքի տերը կաշառք է վերցրել

Հասարակություն
ebe08f6cbcf8679a51268a8a40e7372b

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սույն թվականի հունիսի 20-ին, ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, անորոշ զբաղմունքի տեր Հայկ Սուրիկի Վարդանյանը:

Հայկ Վարդանյանը քաղաքացի Ա.-ին, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ծառայության անցնելու հարցում իբր աջակցություն ցուցաբերելու համար, վերջինիցս պահանջել և ստացել է 3.000 ԱՄՆ դոլար գումար:

ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով /կաշառք ստանալու պատրվակով խարդախություն/:

Քննությամբ պարզվել է նաև, որ Հայկ Վարդանյանը ակտիվ ներգրավված է կեղծ արտոնագրերի և անձնագրերի պատրաստման և իրացման մեջ:
Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն