Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան բախվել է ջրատարին

Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Հունիսի 24-ին, ժամը 06.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ «ՎԱԶ-21011» մակնիշի 27LU435 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ջրատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: