A
A
Ճանապարհահատվածը երկկողմանի փակ է
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում մաքրման աշխատանքները կսկսվեն այսօր առավոտյան:
Երեկվանից՝ ժամը 15.00-ից ճանապարհահատվածը երկկողմանի փակ է :
Հունիսի 23-ին, ժամը 10.50-ին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում (50մ հատված) տեղի է ունեցել քարաթափում, լանջի թուլացած հատվածից առկա է հողաշերտի և քարերի անկման վտանգ:
Երեկ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են ընկած քարերը: