Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զենք-զինամթերք՝ կամրջի տակ

Հասարակություն
3a33aa9e76e5472440779a1f2fb7f0c9

Հունիսի 22-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ կամրջի տակ:
Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՌՊԳ-22» տիպի հակատանկային ականանետ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, լուսարձակող 3 փամփուշտ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 95 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։