Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք օրում՝ 28 պատահար

Հասարակություն
8a1857344d23de6c1ecb6cacc18b2882

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 22-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 16-ը, խարդախության 12, խուլիգանության 2 և կողոպուտի 2 դեպքերն էլ բացահայտվել են:

Բացահայտվել է նաև գողության 18 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք:

Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 2 մարդ զոհվել է, 40-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այս մասին փոխանցում է ոստիկանության մամլո ծառայությունը։