Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թոսունյանների դեմ որևէ ապացույց չկա՞ (տեսանյութ)

Հասարակություն

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում 2010թ. օգոստոսի 28-ին տեղի ունեցած սպանության գործը դեռ ընթացքի մեջ է։ Դեպքը տեղի է ունեցել Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում։ Վիճաբանել են Սահակ Սահակյանը, Գեւորգ Թոսունյանը ու Գրիգոր Պապյանը:

Այսօր Գրիգոր Պապայանի սպանության գործի բացահայտման ընթացքի վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ գործով մեղադրյալներ ճանաչված ու ձերբակալված՝ Գևորգ, Ջորջ և Հակոբ Թոսունյանների, Կարապետ Թոսունյանի փաստաբան Վահագն Մանուկյանը հայտնեց, որ նախաքննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ, որի արդյուքնում խախտվել են իր պաշտպանյալների իրավունքները։ Վերջիններիս նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։

«Նախաքննությունը սկսվել է 2012թ. սեպտեմբերի 6-ից և շարունակվել մինչև մայիսի 5-ը։ Այս ողջ ամիսների ընթացքում որևէ փաստարկ չի ներկայացվել, թե կոնկրետ ինչու Հակոբ Թոսունյանը պետք է գտնվի մեկուսարանում։ Նախաքննական մարմինը անգորոծության է մատնված։ Նա բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, նույնիսկ չի նշանակվում դատաբժշկական փորձաքննություն, և չի ստուգվում իմ պաշտպանյալի առողջական վիճակը»,- նշեց փաստաբանը, հավելելով, որ այս գործի շրջանակներում 9 հոգի կալանավորված է։

Փաստաբան Վահագն Մանուկյանի խոսքերով, գործում Գևորգ Թոսունյանին որպես մեղադրյալ ներգրավվելը լիովին անհիմն է.«Նույնը կարող եմ ասել Կարապետ և Ջորջ Թոսունյանի վերաբերյալ։ Իսկ Հակոբ Թսունյանի վերաբերյալ, դա պարզապես զավեշտալի է, որովհետև որևէ ապացույց չկա, կա միյան մեկ անձի ցուցմունք»։

Ըստ նրա, Հակոբ Թոսունյանին նախաքննական մարմինը բերման է ենթարկել այն բանի համար, որ նա ծանուցագիրը ստացել է և պատճաշճ ձևով չի ներկայացել. « Բայց իմ պաշտպանյանլը որևէ փաստաթուղթ չի ստացել, չի ստորագրել»։

Խոսելով հետագա անելիքներից՝ փաստաբանը նշեց, որ ինքը առաջին ատյանի դատարանում միջնորդություններ է ներկայացնելու՝ դատարանին ծանոթացնելու այն տեղեկություններն ու ապացույցներները, որոնք թաքնված են։

«Իսկ Հակոբ Թոսունյանի վերաբերյալ միջնորդելու եմ, որպեսզի կալանքի հարցը հանեն՝ որևէ ապացույց չուենալու համար», -եզրափակեց փաստաբան Վահագն Մանուկյանը։