Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորի ազատ տեղ կա

Հասարակություն
2a40ccf99b4f173b7aa147d6d2bab7cf

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ, հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը հայտարարում է այդ տեղի համար առաջադրումները սկսվելու մասին:

Հավակնորդները հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև սույն թվականի հուլիսի 8-ը (երկշաբաթյա ժամկետում) կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին: