Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտագաղթի դեմքը (տեսանյութ)

Հասարակություն
5fc25029f0ed0fa93ea40bca06d2482a

«Իմ տան տերը ես եմ ու պետք չէ հուսալքվել». այս գաղափարն է միավորել պրոֆեսիոնալ ու ոչ պրոֆեսիոնալ մեկ տասնյակ լուսանկարչի` իրենց աշխատանքերում ներկայացնելու արտագաղթը: Նարեկացի արվեստի միությունում ցուցահանդեսը նախաձեռնել էր «Ինչպես աղավնին» երիտասարդական նախաձեռնությունը։

«Ուզում ենք յուրաքանչյուր մարդ, ով գտնվի այս դահլիճում, հասկանա ու տարածի, որ Հայաստանը լքել պետք չէ, պետք է պայքարել»,-ասում է ցուցահանդեսի կազմակերպիչներից Լեւոն Ավագյանը։

Նման ցուցահանդեսի կազմակերպման համար մի շարք շարժառիթներ են եղել: Լեւոն Ավագյանին ամենից շատ հուզել էր մի տեսարան, որին ականատեսն է եղել, երբ գնացքով անցել է Հայաստանի մարզերով. «Գարուն էր ու հողերը մշակված չէին։ Դա դա տագնապն ավելի շատ մեջս ծնեց միտքը ցուցահանդեսի»:

Ըստ Լեւոն Ավագյանի` արտագաղթի համար բոլորս ենք մեղավոր եւ միասնական պետք է կանխենք այն.«Ես գտնում եմ, որ ժողովուրդն ավելի մեղավոր է, քան ղեկավարությունը: Քանի որ ժողովրդից է ծնվել ղեկավարությունը»: