Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10000 երեխա ճամբար կգնա

Հասարակություն
70d3a55126ad47a3ce8697d9612cbd61

Երեւանում հուլիսի 1-ից օգոստոսի 28-ը կկազմակերպվեն ամառային բակային ճամբարներ: Ընդհանուր առմամբ գործելու է ավելի քան 100 բակային ճամբար, որտեղ մանուկների օրը կանցնի մարզամշակութային և ճանաչողական միջոցառումներով հագեցած:

Վարչական շրջանների պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, անդրադառնալով բակային ճամբարներում նախատեսված միջոցառումների ծրագրին, նշել է, որ արդեն ավանդական դարձած ծրագրից բացի, պետք է հանդես գալ նաև նոր նախաձեռնություններով և համապատասխան առաջարկություններով` ձևավորելով բակային ճամբարների նոր մշակույթ:

Ամառային ճամբարներում նախատեսված են վարչական շրջանների ստեղծագործական կենտրոնների մասնակցությամբ համերգային ծրագրեր, հայրենասիրության դասեր, թատերական ներկայացումներ և հայկական ֆիլմերի ու մուտֆիլմերի ցուցադրություններ, ազգային պարերի ուսուցում, մարզական տարբեր մրցույթներ ու առաջնություններ, էքսկուրսիաներ և այլն: Մրցույթներում հաղթող և առավել ակտիվ ճամբարականներին սպասում են նաև խրախուսական նվերներ: Նախատեսվում է, որ այս տարի ամառային բակային ճամբարին կմասնակցի 10 հազարից ավելի երեխա:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։