Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՏՊ ՄԵծամոր-Արմավիր ավտոճանապարհին

Հասարակություն
916f8161da98be452a4f4ba1311cc96e

Հունիսի 25-ին, ժամը 09.03-ին տեղեկություն է ստացվել, որ ՄԵծամոր-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ.
Դեռևս չբացահայտված պայմաներում «Օպել Զաֆիրա» մակնիշի 35ՍՏ227 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 08ՍՍ517 պետհամարանիշով ավտոմեքենային:

Հրշեջ-փրկարարաները «Օպել» մակրնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին` Արման Գուշունցին (ծնվ. 1986 թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար: