A
A
Վարչապետի մոտ ինֆեկցիա է հայտնաբերվել
Քիչ առաջ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը տարածել է այս հաղորդագրությունը
«Ի պատասխան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առողջական վիճակին վերաբերող հարցերին` պատասխանում եմ:
Երեկ երեկոյան Տիգրան Սարգսյանը թուլություն է զգացել և այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն բուժզննման: Վարչապետի մոտ հատնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա: «Նաիրի» բուժկենտրոնում կառավարության ղեկավարին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, ինչից հետո Տիգրան Սարգսյանը շարունակում է ապաքինվել տանը՝ բժիշկների հսկողության ներքո»: