Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թույլ չտվեցին ոստիկանությանը մոտենալ (տեսանյութ)

Հասարակություն
e7acf4a7da734753cb94cf4776756a49

«Հայաստանն առանց խոշտանգումներ» -ի շապիկներով մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ այս պահին ոստիկանության շենքի մոտ են։ Նրանց թույլ չտվեցին մոտենալ շենքին, եւ ակցիայի մասնակիցներից երեքը փորձում են նամակ հանձնել։

Հիշեցնենք, որ այսօր նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) և «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) հասարակական կազմակերպությունները մի շարք ակցիաներ են կազմակերպել։

Կազմակերպությունների անդամների և ակտիվիստների մասնակցությամբ հունիսի 26-ի առավոտյան կանցկացվի քայլերթ և պիկետ մի շարք շահագրգիռ պետական մարմինների առջև, այդ թվում 10.30-ին` ՀՀ Ոստիկանության, 11.45-ին` Կենտրոն-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի և 12.30-ին`ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ վճռաբեկ դատարանի առջև: