Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շտապ. Փլվել է թունելը

Հասարակություն
9c7390d9090fe5fa3158646e2906cb65

Երիտասարդ բնապահպաններն ահազանգում են. փլվել է Դուքանաձորի հանքի ջրահեռացման համար նախատեսված թունելը, որը հողային շինություն էր և գտնվում էր գյուղից զգալի բարձրության վրա, ու հիմա տոննաներով կուտակված ջրախառն հողը լուրջ սողանքի վտանգ է ներկայացնում Թեղուտ գյուղի և բնակիչների համար:

«Կատարվածի մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա, որովհետև այս ամենը խնամքով թաքցվում է հանրությունից: Խնդրում ենք շտապ տարածել այս հաղորդագրությունը, որպեսզի համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրվի և նրանք սկսեն հետաքննություն անցկացնել կատարվածի վերաբերյալ, և անհրաժեշտ քայրեր ձեռնարկվեն»,- ասված է հաղորդագրության մեջ։