Ավելի քան 12.700 թմրամոլ՝ Հայաստանում
1987 թվականից ի վեր ՄԱԿ-ի որոշմամբ հունիսի 26-ը նշվում է թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր։
Հայաստանի նարկոլոգիական կլինիկայում 4332 գրանցված թմրամոլ կա,որոնցից 55 կին է, իսկ ըստ 2011 թվականի հետազոտությունների `երկրում թմրամոլների թիվը անցնում է 12.700-ը:
«Աշխարհում թմրամոլների թիվը միայն աճում է։ Միայն Շվեդիային է հաջողվել կանգնեցնել աճը,իսկ ահա Իրանում թմրամոլների թիվը 3 միլլիոնից ավելի է»,-նշեց երկրի գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը:
Պարոն Սեմերջյանը արդեն թմրամոլների առկայությունը համարում է ցավալի, բայց համեմատությունը ցույց է տալիս,որ մեր հարևան երկրներում թմրամոլների թիվը անհամեմատելի մեծ է:
«Միայն Վրաստանում 400.000 թմրամոլ կա»,-նկատեց նա:
Խոսելով թմրամոլների բուժման ու կանխման մասին`նարկոլոգը նշեց.
«Մեր երկիրը գերատեսչական քաղաքականություն է վարում այս խնդիրը կանխելու:Երկրի նախագահը հրամանագիր է ստորագրել,որով բոլոր պետական գերատեսչություններին տալիս է համապատասխան ցուցումներ և պահանջում է ցուցաբերել ուշադրություն :Ամեն դեպքում թմրամոլությունը անհատական հաղթահարման խնդիր է»,-եզրափակեց նա: