Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարո Գուլոյանի քր. գործի վարույթը վերաբացվելու է

Հասարակություն
d5074d48dec9dc50f4143c83921badc9

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 27-ին` ժամը 10:30-ին, տեղի կունենա Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության գործով դատական նիստ: Դատարանը պետք է քննարկի քրեական գործով վարույթը կարճելու որոշման դեմ բերված բողոքը:

Բողոքում բարձրացված հարցը, սակայն, իր լուծումը գտել է մինչև դատաքննությունը: Երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունից տուժող կողմին տեղեկացրեցին, որ Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցչի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից հունիսի 17-ին ներկայացված բողոքն ուսումնասիրվել է, և Գլխավոր դատախազի որոշմամբ կարճման որոշումը վերացվել է:Այսպիսով, Մարո Գուլոյանի քրեական գործի վարույթը վերաբացվելու է:

«Շատ հուսադրող է այն փաստը, որ գոնե այս անգամ ՀՀ Գլխավոր դատախազությունը չանտեսեց տուժող կողմի բողոքը և չմերժեց նրա օրինական պահանջը: Այսքանով, սակայն, գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու երաշխիքներ դեռ չեն ստեղծվել, քանզի դրա համարանհրաժեշտ է Մարո Գուլոյանի գործով նախաքննությունը տեղափոխել Երևան: Տուժող կողմը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան շարունակելու են իրենց համատեղ պայքարն այս ուղղությամբ»,- ասված է կանանց ռեսուրս կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: