Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպաններն այցելել են Ամուլսար

Պաշտոնական
bdc41af9d798dddab9178c56acb6c5ba

Հունիսի 26 ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և ԱՄն դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեցին Ամուլսարի հանքավայր և շրջակա գյուղերից երկուսը՝ Գորայք և Գնդեվազ: Այցելության նպատակն էր` ծանոթանալ ծրագրի մանրամասներին և Գեոթիմի կողմից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական զարգացման որոշ ծրագրերի:

Այցելության ընթացքում Գեոթիմի և Լիդիանի հանքարդյունաբերական, բնապահպանական և սոցիալական թիմերը ներկայացրեցին մանրամասներ՝ ծրագրի ներկա փուլի, ինչպես նաև Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ընթացքի և Հայաստանում համապատասխան թույլտվությունների տրամադրման վերաբերյալ:
Դեսպան Քեթրին Լիչը այցի ամփոփմանն ասել է.

«Անցյալ շաբաթ Մեծ ութնյակի գագաթնաժողովին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ընդգծեց, որ կարևոր է, որ երկրները և ընկերությունները աշխատեն միասին՝ արդյունահանող ոլորտում համընդհանուր չափանիշների հաստատման ուղղությամբ: Որպես Բրիտանիայիում տեղակայված ընկերություն, Լիդիան ինթերնեյշնլը ներկայացնում է բրիտանական պոտնեցիալ ամենախոշոր ներդրումային ծրագիրը Հայաստանում: Մեզ համար կարևոր է, որ ծրագրին աջակցում են այնպիսի ներդրողներ, ինչպիսիք են Միջազգային ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որոնք պահանջում են հանքարդյունաբերության ոլորտում ամենաբարձր միջազգային չափանիշները: Սա ներառում է նաև շրջակա համայնքների տեղեկացվածության և համայնքների համար ծրագրից դրական տնտեսական և սոցիալական օգուտների ապահովում»:

Դեսպան Ջոն Հեֆֆերնն ասել է.

«Լիդիան ինթերնեյշնլի Ամուլսարի հանքավայրը ներկայացնում է Հայաստանում կարևոր օտարերկրյա ներդրումային ծրագիր: Քանի որ ընկերության բաժնետերերից շատերը ներդրողներ են ԱՄՆ-ից, ես ցանկություն ունեցա ծրագրին ավելի լավ ծանոթանալու: Ծրագիրը Հայաստանում զգալի տնտեսական ազդեցություն ունենալու պոտենցիալ ունի և մենք հույս ունենք, որ այն օրինակ կլինի առ այն, որ հանքարդյունաբերական ընկերությունը կարող է գործել պատասխանատու՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան»:

Այս մասին հայտնում է «Գեոթիմի» մանլո ծառայությունը։