Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաժարվել է թեմի առաջնորդի պաշտոնից

Հասարակություն
d9295327e4b1fa6fdf32e15141685bd3

Հայտարարություն

Կանադահայությունը իր հույսը չի կորցրել, որ Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ կրկին կտեսնի Բագրատ Գալստանյանին: Մայիսի 24-26-ը Մոնրեալ քաղաքում տեղի ունեցած Կանադահայոց 30-րդ տարեկան պատգամավորական ժողովի ընթացքում «պաշտոնական արդյունքների»`ձայների 23/24 հարաբերակցությամբ «ընտրված» ԱՄՆ Չիկագո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվ Տեր Արեն աբղ. Ջեբեջյանը հրաժարվել է ստանձնել Կանադայի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդի պաշտոնը hույս հայտնելով, որ համայնքում նորից խաղաղություն ու համերաշխություն վեահաստատվի, եւ համայնքը չգնա պառակտման: Պատճառը ակնհայտ է`կեղծ ընտրություններն էին և դրանց հաջորդած համատարած դժգոհությունը: Տեր Արեն աբղ. Ջեբեջյանի կողմից նման քայլը հարգանքի նշույլ է դեպի Հայ եկեղեցին և հավատացյալ հասարակությանը:

Կանադահայությունը հանձն է առել տեր կանգնելու իր իրավունքներին և ուշի-ուշով հետևելու է հաջորդող իրադարձություններին: Միևնույն ժամանակ այն ակնկալիքով, որ Բագրատ Գալստանյանը կվերադառնա Կանադա և իր թեկնածությունը կառաջադրի հաջորդ ընտրություններին: Կանադահայությունը վստահ է, որ այս անգամ հաղթելու է արդարությունը և հայ համայնքը վերգտնելու է իր միասնականությունը: Վերջին մեկ ամիսը ցնցման և հիասթափության ամիս էր, իսկ Բագրատ Սրբազանի մատուցած վերջին պատարագը վերահաստատեց տխուր իրականությունը ինչին դեմ էին առել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները:

Բագրատ Գալստանյանի` Կանադայում կատարված տասնամյա աշխատանքն ու ներդրած ավանդն է հաստատում ողջ կանադահայությոյւնը: Նա իր բարեգործական ջանքերով ոչ միայն աջակից է ներկայիս հայ համայնքին, այլև թև ու թիկունք է կանգնում` իր աջակցությունն հաղորդելով Կանադա ժամանած շատ ու շատ ներգաղթյալ հայերի:
Այս վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Կանադահայ հասարակությունը կարող է մեկ բռունցք դառնալ փոխելով որոշումների վեկտորը, քանզի Հայ եկեղեցին հենց Հայ հասարակությունն է:


Կանադայի Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ

Մոնրեալ, 26 հունիս 2013թ.