Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանն այսօր ամուսնանում է

Հասարակություն
76f18ba0f9ebd127c5d4316d2b0cac23

Այսօր տեղի ունեցավ  Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանի հարսանյաց արարողությունը։

Համաշխարհային օլիմպիադաների եռակի չեմպիոնի պսակադրության արարողությունը տեղի ունեցավ  Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Գաբրիել Սարգսյանի ընտրյալը` Լիանա Ավոյանը, նախկինում նույնպես զբաղվել է շախմատով, սակայն այժմ սովորում է Երեւանի գյուղատնտեսական համալսարանում: Նրանց քավորը Սերժ Սարգսյանն է։

«Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում Գաբրիել Սարգսյանը հայտնեց, որ մեղրամիսն անցկացնելու են հեռավոր Մալայզիայում:

«Ա1+»-ը միանում է Գաբրիել Սարգսյանի հարազատների ու երկրպագուների շնորհավորանքներին եւ նրան մաղթում է երջանկություն եւ սեր ընտանեկան կյանքում:

Լուսանկարը՝ Գաբրիել Սարգսյանի Facebook-յան էջից: