Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մկրտիչ Մինասյան. «Ժողովրդին խաբում են» (տեսանյութ)

Հասարակություն
b867597870b90b405a3d315e71865d72

Փակ շուկայի` ապօրինի շինարարությունը դեռ շարունակվում է: Այսօր ՄԻՊ գրասենյակում կազմակերպված քննարկմանը հայտարարեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը.

«Ժողովրդին խաբում են, ամբողջ հուշարձանի կեսից ավելին արդեն իսկ հարկերի է բաժանած եւ կոմունիկացիաներն են անցկացվում»,։

ՄԻ պաշտպանի գրասենյակը քննարկմանը հրավիրել էր նաեւ Փակ շուկայի եւ Մշակույթի նախարարության ներկայացուցիչներին։ Երկուսն էլ բացակայում էին։
«Ճիշտ է, մշակույթի նախարարությունից չէին կարող այստեղ լինել, որովհետեւ այս հուշարձանը կարելի է հանել նրանց կողմից պահպանվող հուշարձանների ցանկից»,- ավելացրեց նա։

Ճարտարապետների միության նախագահը ցավով արձանագրեց՝ պատկան մարմինները անզոր էին գոնե մեկ պատմամշակութային շենք պահպանել։

Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանը հիշեցրեց, որ շինարարության թույլտվություն տալիս է միայն Երեւանի քաղաքապետարանը։

Քննարկմանը ներկա Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Սուրեն-Մելիք Քարամյանն արդարացավ, թե իրեն միայն շինարարական թույլտվություն են տվել, որպեսզի վերակառուցվի շուկայի ստորգետնյա հատվածը՝ պահեստային տարածք եւ ավտոկայանատեղի ունենալու համար։

« Դրանից հետո առ այժմ 0-ից վերեւ շինարարություն իրականացնելու համար դեռ ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի»,- ավելացրեց նա։

Հիշեցնենք, որ «Թիվ 1 Շուկա» ՍՊԸ տնօրեն Վահագն Մկրտչյանը քաղաքապետարանի կողմից արդեն կրկնակի վարչական պատասխանատվության է ենթարկվել՝ ինքնակամ իրականացրած շինարարության համար, սակայն աշխատանքները շարունակվում են։