Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազօջախին մնացած կերակուրը՝ մահվան պատճառ

Հասարակություն
8e25c039119afb0758d2ef406b88a627

Հունիսի 28-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 45 շենքի 3-րդ հարկի բնակարանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 9 բնակարանի խոհանոցում ծխացել է կերակուր:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով դուրս է բերվել 1938 թ. ծնված Հ. Թորոսյանի դին:

Քաղաքացին ընկել է գետը

Հունիսի 28-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Կապանի Ողջի գետը` Սպանդարյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում, քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել 1935 թ. ծնված Ֆ. Սարգսյանին, ով տեղափոխվել է Կապանի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: