Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործարկվեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը

Հասարակություն
1de539a727a6131860259877f020760b

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար ՀԿԵ-ն գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է հուլիսի 1-ից ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից:

Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10: Իսկ Ալմաստ կառամատույցից գնացքը մեկնում է ժամը 08:30:

Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը հասնում է մինչև Ծովագյուղ կայարան, շաբաթ և կիրակի՝ մինչև Շորժա: 

ՀԿԵ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:

Գնացքի չվացուցակին կարելի է ծանոթանալ «ՀԿԵ» ՓԲԸ պաշտոնական կայքում www.ukzhd.am՝ «Ուղևորափոխադրումներ» բաժնում: 

 

 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ