Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանաչողական ուխտագնացություն Արցախ

Հասարակություն
c0c46dc2218c29208f98afa0d52c56ea

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը հուլիսի 1-3-ն իրականացնում են «Այցելություն Արցախ» խորագրով ճանաչողական ուխտագնացությունը։

Այն մանկավարժական համալսարանի ուսանողներին, ովքեր առիթ չեն ունեցել լինելու Արցախում, հնարավորություն է տալիս այցելել Լեռնային Ղարաբաղ, ծանոթանալ Արցախի պատմամշակութային հուշարձաններին, լինել թանգարաններում:

Ուխտագնացության մասնակիցները կծանոթանան նաև Արցախի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը, կհանդիպեն այդտեղ գործող երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ուխտագնացությանը մասնակցում է բուհի տարբեր ֆակուլտետների շուրջ 50 ուսանող։

 


Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն