Օձերն անհանգստացնում են
Օձերն անհանգստացնում են
Հունիսի 28-ից հուլիսի 1-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` բնակիչներն օձեր են նկատել Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի թիվ 5 տան մոտ, Պտղնի գյուղի թիվ 10 տան բակում, Աբովյան քաղա¬քի Տիեզերագնացների հրապարակում, Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի թիվ 176 տան մոտ, Երևանի Գ. Մահարու 127 շենքի նկուղում, Դավթաշենի 3-րդ թաղամասի թիվ 6/2 շենքի մոտ, Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 40 տան բակում, Աբովյանի Կարմիր Բանակա¬յին¬ների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 1 տան տանիքում:
Դեպքի վայրեր են մեկնել փրկարարական ջոկատներ:
Ուսումնասիրությունների արդյունքում` նշված հասցեներում օձեր չեն հայտնաբերվել:
Ընկել էր գետը
Հունիսի 28-ին, ժամը 11.33-ին ահազանգ է ստացվել, որ Կապանի Ողջի գետը` Սպանդարյան 6 շենքի մոտ, քաղաքացի է ընկել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել Կապանի Դավիթ Բեկ թաղամասի 9-րդ շենքի թիվ 58 բնակարանի բնակիչ, 1935 թ. ծնված Ֆրունզիկ Սարգսյանին: Վերջինս տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Դի բնակարանում
Հունիսի 28-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի 45 շենքի 3-րդ հարկի բնակարանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 9 բնակարանի խոհանոցում՝ գազօջախին, ծխացել է կերակուր: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` տեղի ուժերով դուրս է բերվել 1938 թ. ծնված Հռիփսիկ Թորոսյանի դին:
Մեքենան բախվել է արգելապատնեշին
Հունիսի 29-ին, ժամը 05.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան - Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Երևան - Արտաշատ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Շեվրոլե ավեո» մակնիշի Լ3001 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել: Պատահարի հետևանքով վարորդ` Կարեն Մանգասարյանը ստացել է մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Մեքենան շրջվել է
Հունիսի 29-ին, ժամը 20.29-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Չայզամի լճի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գորիս-Կապան ավտոճանապարհի 40-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33 RS965 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Անդրանիկ Բեգլարյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ ավտոմեքենայի ուղևոր, 1955 թ. ծնված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աթամի Իզմաիլին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` նրա առողջական վիճակը միջին ծանրության է:
Հրշեջ-փրկարարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
Այրվել է կվադրոցիկլ
Հունիսի 29-ին, ժամը 23.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղում այրվում է մոտոամենագնաց (կվադրոցիկլ):
Կապ է հաստատվել ահազանգողի հետ, ով հավաստիացրել է, որ հրդեհը մարված է, և օգնության կարիք չկա:
Ստեղծված իրավիճակը պարզելու նպատակով՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Գետարգել գյուղի Վերդյան 27 շենքի բակում, 1985 թ. ծնված Ա. Ավետյանը հրկիզել է իրեն պատկանող տրանսպորտային միջոցը, որն այրվել է ամբողջությամբ:
Ա. Ավետյանը գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում: