Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանն ընդունել է Նիգերիայի նորանշանակ դեսպանին

Պաշտոնական
526b1eab64b01e2d12a291b20d2b2eda

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ալհաջի Թուքուր Մանին (նստավայրը՝ Թեհրան):

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Նիգերիայի ակտիվ գործունեությունը Աֆրիկյան միության շրջանակներում, կարևորում նաև այդ երկրի ներդրումը աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման գործում:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու նպատակով իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:

Հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի, կարևորվել է նաև բազմակողմ ձևաչափով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը: